Աստղային կյանք

27–ամյա երգչուհի Ռիհաննան բազմաթիվ անգամ համագործակցել է նորաձև ապրանքանիշների հետ, և ահա նա որոշել է զբաղվել գուլպաների դիզայնով, հաղորդում է Cosmo.ru–ն։ 

Երգչուհին թողարկել է Poets and Punks գուլպաների և կիսագուլպաների սահմանափակ հավաքածուն։ Նա համագործակցել է Stance ամերիկյան ապրանքանիշի հետ, որը ճանաչում է ստացել նորարար և համարձակ զարդանախշերի շնորհիվ։

Հավաքածուում ներառված է ընդամենը երեք մոդել` կանանց և տղամարդկանց համար նախատեսված գուլպաներ, ինչպես նաև` կիսագուլպաներ, որոնց բոլորի վրա պատկերված են լրագրային էջերի պատառիկներ` կարմիր, սպիտակ և սև գույներով։ Յուրաքանչյուր զույգն ունի իր համարը։ 

«Ռիհաննան այն հայտնի կանանցից է, ովքեր հեշտությամբ համադրում են  փողոցային ոճն ու բարձր նորաձևությունը։ Ինչու՞ է նա որոշել զբաղվել հենց գուլպաներով։ Քանի որ նրա համար անհնարին ոչինչ չկա։ Նա անգամ գուլպան է կարողանում արտասովոր դարձնել», – ասել է Stance–ի ներկայացուցիչը։ -0-