Աստղային կյանք

Ռեփեր P. Diddy ձերբակալվել է իր որդու մարզչի վրա հարձակվելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսում` Կալիֆորնիայի համալսարանի տարածքում։ Ոստիկանության տվյալներով` 45–ամյա Շոն Քոումզը (կատարողի իսկական անունը) սկսվել է վիճել իր որդու` ամերիկյան ֆուտբոլի մարզչի հետ։ Վիճաբանությունից հետո սկսվել է ծեծկռտուք, գրում է Cosmo.ru-ն:

Ականատեսները պատմում են, որ երգիչը վերցրել է կշռաքարը և սկսել սպառնալ դրանով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դեպքի վայրում ներկաներից ոչ ոք չի տուժել, սակայն ոստիկանությունը ձերբակալել է արտիստին։ Ավելի ուշ իրավապահ մարմինները ռեփերին ազատ են արձակել 50 հազար դոլար գրավի դիմաց։ Ամենայն հավանականությամբ, ամերիկյան ֆուտբոլի մարզիչը և ռեփերը պետք է հարցերը  կարգավորեն դատարանում։

Սա առաջին կռիվը չէ, որը հրահրել է սկանդալային երգիչը։ 2014թ.–ի դեկտեմբերին Շոն Քոումզը կռվել է ռեփեր Դրեյքի հետ Մայամիի գիշերային ակումբներից մեկում։ Այդ անգամ գործը դատարան չի հասել։ -0-