Աստղային կյանք

33–ամյա երգչուհի Նատալյա Պոդոլսկայան և 46–ամյա երգիչ Վլադիմիր Պրեսնյակովը ծնողներ են դարձել, հաղորդում է Woman.ru–ն։

Հունիսի 5–ի վաղ առավոտյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում Նատալյա Պոդոլսկայան որդի է ունեցել։ Ծննդաբերությունը հեշտ է ընթացել, մայրիկը և փոքրիկն իրենց հիանալի են զգում։

Երջանիկ իրադարձության մասին պատմել է հենց Պրեսնյակովը` Instagram–ի իր էջում հրապարակելով երեխան գրկին իր լուսանկարը։ Լուսանկարին, որն արդեն բազմաթիվ «լայքեր» և հիացական մեկնաբանություններ է հավաքել, հպարտ հայրիկն ավելացրել է «Մեր երջանկությունը» գրառումը։

Հիշեցնենք, որ Պոդոլսկայան առաջին անգամ է մայրանում, իսկ ահա Վլադիմիր Պրեսնյակովն ունի 24–ամյա որդի Քրիստինա Օրբակայտեի հետ ամուսնությունից։

Ուրախալի նորության մասին առաջիններից մեկն իմացել է Պրեսնյակովի մայրը` Ելենան. «Ես դեռ տեղյակ չեմ բոլոր մանրամասներին, Վովան գիշերը զանգեց, հասցրեց երկու բառ ասել` «մամա, թող ծխելը», ես իսկույն հասկացա, որ թոռնիկս ծնվել է։ Ինչու «թող ծխելը», որովհետև խոսք էի տվել, որ հենց Վոլոդյան և Նատաշան ինձ թոռնիկ նվիրեն, ապա կհրաժարվեմ այդ վնասակար սովորությունից»։ -0-