Աստղային կյանք

Ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Փերիս Հիլթոնը դարձել է լրագրողների ծաղրանքի զոհ, հաղորդում է Cosmo.ru–ն։

«Միջադեպը» տեղի է ունեցել Հիլթոնի` Դուբայ կատարած ուղևորության ժամանակ։ Ramez in Control եգիպտական հեռուստաշոուի հաղորդավարները համոզել են 34–ամյա Հիլթոնին, որ ինքնաթիռը, որով նա թռչել է Պարսից ծոցի վրայով, ընկել է։ Երբ ինքնաթիռը բավականաչափ բարձրություն է հավաքել, սրահում գործել է վթարային ազդանշան, որից հետո ազդանշանի աղմուկը խլացրել են «վախեցած» ուղևորների ճիչերը։

«Ի՞նչ է կատարվում։ Որտե՞ղ է օդաչուն»,– խուճապի մեջ ճչացել է Հիլթոնը` հետևելով,  թե ինչպես են ուղևորները պատրաստվում թռիչքի։

Չցանկանալով ուշաթափության հասցնել աստղին` լրագրողները խոստովանել են, որ կատարվածն ընդամենը կատակ է։ Դաժան կատակը դարձել է Ramez in Control հեռուստաշոուի սյուժեի մաս։

Հազիվ թե անվանի շիկահեր աստղը մոռանա այդ ուղևորությունը շոգ Դուբայ։ -0-

https://www.youtube.com/watch?v=CYZeUoAsVi0