Աստղային կյանք

Հոլիվուդյան աստղեր Բեն Աֆֆլեքը և Ջեննիֆեր Գարները պաշտոնապես հայտարարել են սպասվող ամուսնալուծության մասին: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

«Երկար խորհելուց և քննարկումներից հետո մենք ամուսնալուծվելու դժվար որոշում ենք կայացրել: Մենք հետագայում ևս սիրելու ենք միմյանց, ընկերություն ենք անելու և շարունակելու ենք դաստիարակել մեր երեխեներին»,- ասվում է զույգի հայտարարության մեջ: Աֆֆլեքը և Գարները կոչ են անում բոլորին` «այս ծանր ժամանակահատվածում» հարգել անձնական կյանքի իրենց իրավունքը:

TMZ պորտալի տեղեկատվության համաձայն` ամուսնալուծությունը տեղի կունենա ունեցվածքի բաժանման հետ կապված հարցերը կարգավորելուց հետո: Ինչպես պնդում է պարբերականը, Աֆֆլեքը և Գարները մտադիր են իրենց երեք երեխաներին վերցնել համատեղ խնամակալության տակ:

Զույգի բաժանման մասին ԶԼՄ-երը հայտնել էին դեռ 2015 թվականի մայիսին: Այդ ժամանակ նշվում էր, որ զույգն արդեն մեկ ամիս միասին ոչ մի տեղ չի երևացել, իսկ ապրիլին Գարները նշել էր իր ծննդյան տարեդարձն առանց ամուսնու, ով այդ պահին գտնվում էր Կանադայում:

42-ամյա Աֆֆլեքը և 43-ամյա Գարներն ամուսնացել են 2005 թվականին: Նրան ունեն երեք երեխա՝ մեկ տղա և երկու աղջիկ: -0-