Աստղային կյանք

Տասնամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն (1976թ.) ամերիկացի Բրյուս Ջենները հայտարարել է, որ ինքը կին է։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

ABC հեռուստաընկերության եթերում 65–ամյա Ջենները ներկայացել է կնոջ հագուստով։ Մարզիկը հայտարարել է, որ այլևս «չի կարող ստել և թաքցնել ճշմարտությունը»։ Նա նշել է, որ «բոլոր մտադրությունների և նպատակների տեսանկյունից իրեն կին է զգացել»։ Ջենների խոսքով` 1976թ.–ի օլիմպիադայի ժամանակ նա իրեն արդեն կին էր զգում։ 

Ջենները 1991թ.–ին ամուսնացել էր ամերիկացի ֆոտոմոդել և ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մոր հետ, իսկ 2014թ.–ին ամուսիններն ամուսնալուծվել էին։ -0-