Աստղային կյանք

Կարծես` Նաոմի Քեմփբելը լուրջ մրցակից ունի` նորաձևության աշխարհը գրոհում է 32–ամյա Լիրիս Քրոսը, ում հաճախ շփոթում են հենց «սև հովազի» հետ, հայտնում է Cosmo.ru–ն։

Երկու գեղեցկուհիներն էլ սևամորթ են, կատվի աչքեր, ճիշտ դիմագծեր, փայլուն մազեր։ Բայց ահա «նմանակը» «բնօրինակից» տարբերվում է փարթամ կազմվածքով։ Հենց դա է նրա գրավչությունը։ 

Հայտնի է, որ Լիրիս Քրոսը պատանեկությունից ստանդարտ պարամետրերով հպարտանալու առիթ չի ունեցել, բայց շատ է ցանկացել մոդել դառնալ։ Գեղեցկության գործակալությունները հաճախ մերժել են աշխատել նրա հետ, սակայն Քրոսը չի հանձնվել և չի հրաժարվել իր երազանքից։ Եվ ճիշտ է արել։ Չէ՞ որ մի քանի տարի անց թմբլիկները գրավեցին fashion-ոլորտը, և նրանցից մեկն էլ Լիրիս Քրոսն է, ով, ի դեպ, արդեն աշխատում է Հոլիվուդում։ -0-