Աստղային կյանք

Հոլիվուդյան հայտնի ֆոտոմոդել և դերասանուհի Պամելա Անդերսոնը երրորդ անգամ Ռիկ Սալոմոնից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել։ Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հաղորդում է TMZ ինֆորմացիոն պորտալը` հղում անելով աստղին մոտ կանգնած աղբյուրին։

Անդերսոնը 2007 թ.–ին ամուսնացել է կինոպրոդյուսեր Սալոմոնի հետ, սակայն ամուսնությունը տևել է ընդամենը երկու ամիս, կողմերը պաշտոնապես բաժանվել են։ 2014 թ.–ի հունվարին Անդերսոնը կրկին ամուսնացել է Սալոմոնի հետ, միաժամանակ զույգը հայտարարել է, որ նրանք երջանիկ են կրկին միասին լինել։ Կես տարի անց Անդերսոնը ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել, սակայն ավելի ուշ փաստաթղթերը հետ է վերցրել։ 

«Պամելան բաժանվել է Սալոմոնից երեքշաբթի, իսկ չորեքշաբթի արդեն վազել է դատարան ամուսնալուծության փաստաթղթեր ներկայացնելու», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ֆոտոմոդելի կարիերան սկսվել է 1980–ականների վերջին գովազդային հոլովակներից։ 1989 թ.–ին Անդերսոնը հայտնվել է Playboy ամսագրի շապիկին։ Որպես դերասանուհի նա հայտնի է դարձել «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալի շնորհիվ։ Դերասանուհին ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում է հայտնվել անձնական կյանքի սկանդալների պատճառով։ Անդերսոնն ունի 30 աշխատանք կինոյի և հեռուստատեսության ոլորտում։ Նա երկու երեխա ունի ռոք երաժիշտ Թոմմի Լիի հետ ամուսնությունից, զույգը բաժանվել է 2000 թ.–ին։ 2006 թ.–ին Անդերսոնը կրկին ամուսնացել է ռոք երաժիշտ Քիդ Ռոքի հետ, սակայն զույգը բաժանվել է երեք ամիս հետո։ -0-