Աստղային կյանք

Մինչ 21–ամյա Բոբի Քրիստինան կյանքի համար կռիվ է մղում վերակենդանացման հիվանդասենյակում (փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնի դուստրը մինչ օրս կոմայի մեջ է գտնվում շաբաթ օրվա դժբախտ պատահարից հետո), ոստիկանությունը փորձում է պարզել կատարվածի պատճառը։ Այսօր Քրիստինայի և նրա ամուսին Նիք Գորդոնի տանը կրկնակի զննություն է կատարվել, որի ժամանակ սենյակներից մեկում թմրանյութ է հայտնաբերվել  (առաջին զննության ժամանակ լավ թաքցրած թմրանյութը չէին նկատել), հաղորդում է Tatler.ru–ն։ 

Թե կոնկրետ ինչ տեսակի թմրանյութ են հայտնաբերել` առայժմ հարց է։ Բայց բոլոր հարցերով քննիչները հավանաբար կդիմեն Նիք Գորդոնին։ Նախևառաջ, նա տուժածի ամենամտերիմ մարդն է։ Երկրորդ, հիշենք «ասա, ով է ընկերդ…» ասացվածքը, իսկ Նիքի ընկերները «բավականին հետաքրքիր են»։ 

Այսպես, չարաբաստիկ շաբաթ օրը Նիքը «911» էր զանգում Մաքսվել Լոմաս անունով ընկերոջ հետ, ով 2011 թվականին բանտում 17 օր է անցկացրել մարիխուանա պահելու համար, իսկ այս տարվա հունվարին ևս մեկ անգամ է բռնվել` «խոտի» հետ միասին հայտնաբերվել են քսանաքսի կեղծ բաղադրատոմսեր։ Համաձայնեք` նման մարդու հետ ոստիկանությունը միշտ խոսելու բան է ունենում։ -0-