Աստղային կյանք

Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը` Բոբի Քրիստինա Բրաունը, դուրս է եկել կոմայից։ Հունվարի վերջից նա կոմայի մեջ էր, հայտնում է Lenta.ru–ն։ 

Այս մասին հայտարարել է նրա հայրը` երգիչ Բոբի Բրաունը։ 

«Բոբին ուշքի է եկել։ Նա հետևում է ինձ», – Տեխասում կազմակերպված համերգի ժամանակ ասել է Բրաունը։ 

Փետրվարին տեղեկություն էր տարածվել, որ Ատլանտայի հիվանդանոցի բժիշկները Ուիթնի Հյուսթոնի դստերը չեն կարողանում կոմայից դուրս բերել։ -0-