Աստղային կյանք

Ռիհաննան վերջին շրջանում իր անձնական կյանքը քննարկելու առիթներ կարծես թե չէր  տալիս, և ահա պապարացիները նրան նկատել են նոր ընկերոջ հետ, հաղորդում է Super.ru–ն։

27–ամյա երգչուհու ընտրյալն այս անգամ ոչ թե ռեփեր է, այլ՝  ֆուտբոլային աստղ 27–ամյա Կարիմ Բենզեման։ «Ռեալ Մադրիդ» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը երեկոներն անցկացնում է Ռիհաննայի հետ։ Հանդիպումների համար զույգն աչքի չընկնող սրճարաններ է ընտրում, և նրանք հանդիպում են մութն ընկնելուն պես։ Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ արդեն մի քանի ամիս է՝ Ռիհաննան ու Բենզեման փորձում են թաքցնել իրենց հարաբերությունները։ 

Հատկանշական է, որ նրանք ծանոթացել են համացանցում։ Լինելով ֆուտբոլի մոլի երկրպագու` 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ երգչուհին Twitter-ում ակտիվ գրառումներ է անում Բրազիլիայի հավաքականի օգտին։ Եվ որքան էլ նա հավատարիմ էր սիրելի թիմին, այնուհանդերձ դիտում էր նաև մյուս թիմերի խաղերը։ 

Հենց Գերմանիա–Ֆրանսիա խաղի ընթացքում էլ երգչուհին նկատել է Կարիմ Բենզեմային։ Եվ երբ Ֆրանսիան դուրս է մնացել առաջնությունից, Ռիհաննան չի կարողացել չսատարել իրեն դուր եկած խաղացողին։ 

«Կարիմ Բենզեմա, ես զգում եմ քո ցավը»,– գրել է Bitch Better Have My Money երգի կատարող Ռիհաննան։ Զույգի մտերիմների խոսքով՝ հենց այդ պահից էլ Ռիհաննան և Բենզեման մտերմացել են։ -0-