Աստղային կյանք

Հայտնի է դարձել հոլիվուդյան դերասաններ Շարլիզ Թերոնի և Շոն Պենի ամուսնության օրը։ Զույգը, որը միասին է արդեն մեկուկես տարի, կամուսնանա օգոստոսի 7–ին` հարսնացուի 40–ամյակի օրը, հաղորդում է Starhit.ru–ն։ 

Ըստ չհաստատված տեղեկատվության, որը հայտնել է սիրահար զույգին մոտ կանգնած աղբյուրը, հարսանեկան արարողությունը տեղի կունենա Թերոնի հայրենիքում` Հարավային Աֆրիկայում։ 

Հնարավոր է, որ Շարլիզն ու Շոնը ամուսնանան Յոհանեսբուրգում։ Սակայն արարողությունը կլինի փակ, ներկա կլինեն միայն զույգի հարազատներն ու մտերիմները։ Ի դեպ, «Խենթ Մաքս» ֆիլմի աստղը Extra պորտալին տված հարցազրույցում նշել էր, որ դեմ չէր լինի կրկին մայրանալ։ Հիմա Շարլիզն ու Շոնը միասին դաստիարակում են Շոն Պենի որդեգրած տղային` Ջեքսոնին։ 

«Ես բաց եմ ամեն նոր բանի համար իմ կյանքում։ Երբեք չեմ եղել այն կանանցից, ովքեր ասում են, թե իրենց բավական է միայն մեկ երեխան», – ասել է դերասանուհին։ 

53–ամյա Շոն Պենի համար սա երրորդ ամուսնությունն է։ Նա ամուսնացած է եղել Մադոննայի և դերասանուհի Ռոբին Ռայթի հետ։ Վերջին ամուսնությունից Պենն ունի երկու երեխա` որդի Հոփերն ու դուստր Դիլանը։ Շարլիզ Թերոնը երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել։ Ութ տարի նա ապրել է դերասան Սթյուարթ Թաունսենդի հետ, սակայն գործն ամուսնությանը չի հասել։ -0-