Աստղային կյանք

Նիկոլ Շերզինգերի և Լյուիս Հեմիլթոնի` 8 տարի տևած սիրավեպն ավարտվել է։ Ու թեև բաժանումն անսպասելի էր աստղային զույգի երկրպագուների համար, այնուհանդերձ Նիկոլն, ըստ երևույթին, վաղուց էր այս որոշումը կայացրել։ Այդ մասին գրում է Cosmo.ru–ն։ 

«Մենք 8 տարի միասին էինք, և ես հոգնեցի ամուսնության առաջարկի սպասելուց»,– լրագրողներին է ասել 36–ամյա երգչուհին։

Լյուիսը հարցազրույցներից մեկում ասել էր, որ նրանք Նիկոլի հետ չափազանց զբաղված են` երեխաների մասին մտածելու համար։ Զույգին մոտ կանգնած աղբյուրներից մեկն էլ ասել է, որ մրցարշավորդն այդպես էլ չհասունացավ ընտանիք ստեղծելու համար։ 

«Նրանք երկար ամիսներ ի վեր պայքարում էին, սակայն ամեն ինչ ավելի վատ ստացվեց։ Նիկոլը վերջապես հասկացավ, որ համբերությունը սպառվել է։ Նա  հասկանում էր, որ Լյուիսը ամուսնանալու նպատակ չունի»,– պատմել է զույգի ծանոթը։

Նիկոլը, իհարկե, հուզված է կատարվածից, ու՞մ ոտքերի տակից հողը չէր փախչի։ Հուսանք, որ աղջիկը կկարողանա մանկամիտ սիրեցյալին փոխարինող գտնել և շատ շուտով իսկապես երջանիկ կին կդառնա։ -0-