Աստղային կյանք

Forbes–ի ամենամյա վարկանիշում ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան մեկ տարվա ընթացքում վաստակած 4 միլիոն դոլարով հինգերորդ տեղն է զբաղեցրել ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պարբերականի կայքին։

Վարկանիշի առաջին տեղում կրկին 34–ամյա բրազիլուհի Ժիզել Բունդհենն է, նա գլխավորում է վարկանիշը 2002 թվականից։ 2014 թվականին սուպերմոդելը վաստակել է 47 միլիոն դոլար H&M , Chanel , Carolina Herrera, Pantene և Oral-B–ի արտադրանքի գովազդից, ինչպես նաև կոշիկների և ներքնազգեստի սեփական շարքի վաճառքներից։

Բունդհենից հետո մեծ տարբերությամբ երկրորդ տեղում են հայտնվել հոլանդացի ֆոտոմոդել Դաուտցեն Կրուսը և բրազիլուհի Ադրիանա Լիման, ովքեր վերջին տարում վաստակել են 8–միլիոնական դոլար։ Կրուսն աշխատում է այնպիսի հայտնի ապրանքանիշների հետ, ինչպիսին են L’Oreal–ը, Victoria’s Secret–ը, H&M, Emilio Pucci–ն և Miu Miu–ն։ Լիման համագործակցում է Victoria’s Secret, Maybelline և Desigual ապրանքանիշների հետ։

7–միլիոնական դոլար են միաժամանակ վաստակել մեծ նորաձևության չորս ներկայացուցիչներ։ Նրանց թվում են բրիտանուհի Քեյթ Մոսը, ամերիկացի Քեյթ Էփթոնը, ավստրալացի Միրանդա Քերը և չինացի Լիու Վենը։ 5–միլիոնական դոլար են վաստակել բրազիլացի Ալեսսանդրա Ամբրոսիան և ամերիկացի Հիլարի Ռոդան։

Նատալյա Վոդյանովան չորս երեխաների մայր է, ղեկավարում է «Մերկացած սրտեր» բարեգործական հիմնադրամը, որը միջոցներ է հանգանակում Ռուսաստանում մանկական հրապարակների կառուցման համար։ Տասը տարվա գոյության ընթացքում հիմնադրամը կառուցել է ավելի քան 100 խաղահրապարակ և այգի Ռուսաստանի 68 քաղաքում, ինչպես նաև կառուցվել է առաջին բացառիկ խաղահրապարակը մտավոր զարգացման շեղումներ ունեցող երեխաների համար։ Բոլոր հրապարակները գտնվում են այգիներում, վերականգնողական կենտրոններին, գիշերօթիկներին, հիվանդանոցներին կից և բաց են բոլոր երեխաների համար` անկախ նրանց տարիքից։ -0-