Աստղային կյանք

Ավելի քան հինգ տարի 32-ամյա Նատալյա Պոդոլսկայան և 47-ամյա Վլադիմիր Պրեսնյակովը երազում էին երեխայի մասին։ Ամուսինները բազմիցս խոստովանել են, որ կցանկանային աղջիկ ունենալ, հաղորդում է Starhit.ru-ն։

«Հիշում եմ` մենք միասին ընթրում էինք, և ես լսեցի, թե ինչպես են երեխաները փսփսում, — պատմել է Վլադիմիրի մայրը` Ելենան։ — Նատաշան ասում էր. «Ուզում եմ, որ քեզ նման լինի` պեպեններով, բաց գույնի մազերով»։ Իսկ Վովկան նրան` «Իսկ ես ուզում եմ, որ կարմրահեր լինի ու քեզ նման»։ Բայց վերջերս պարզ դարձավ, որ տղա է ծնվելու։ Այնպես որ ամուսինները դեռ պետք է ջանք թափեն, եթե աղջիկ են ուզում։ Այդ գործում գլխավորը սկսելն է, իսկ հետո էլ չես կարող դադարեցնել։ Չգիտեմ` տղաս սիրտ կանի՞ ներկա լինել ծննդաբերությանը։ Երբ 24 տարի առաջ լույս աշխարհ եկավ Նիկիտան, նա վախեցավ։  Հիշում եմ` ասացի. «Վովա, Քրիստինային օղի լցրու»։ Նա բռնել է բաժակը, իսկ ձեռքերը ցնցվում են։ Մոտենում է անկողնուն և ինքը խմում։ Ալլան նրան. «Դու մի՛ խմիր, ի՞նչ ես անում։ Քրիստինային տու՛ր»։-0-