Աստղային կյանք

Փարիզի Castel ակումբում Դաշա Ժուկովայի երեկույթի ժամանակ Նաոմի Քեմբլը կռվել է Կարա Դելևինի հետ, հաղորդում է Cosmo.ru–ն։

Ծեծկռտուքն ամբողջությամբ համապատասխանում էր սևամորթ գեղեցկուհու մասնակցությամբ տեղի ունեցած բոլոր նախկին միջադեպերին։ Սկզբում Քեմբլը հարձակվել է Դելևինի վրա, իսկ հետո կոպտորեն հրել է նրան։ Սակայն 22–ամյա Դելևինը պատասխանել է Քեմբլին և, ըստ խոսակցությունների, կառչել է Քեմբլի մազերից։ Հավանաբար սևամորթ գեղեցկուհին բարկացել է Դելևինի տհաճ արտահայտությունից, որը նա արել է ընդհանուր ընկերուհու` Ռիհաննայի հասցեին։

Մի քանի րոպե հետո Քեմբլը մոռացել է միջադեպի մասին և շարունակել է զվարճանալ։ -0-