Աստղային կյանք

Կարծես թե Հոլիվուդում նոր բեբի–բում է սպասվում։ Զոի Սալդանայից (Zoe Saldana), Եվա Մենդեսից (Eva Mendes) և Սքարլեթ Յոհանսոնից (Scarlett Johansson) հետո հղիության մասին է հայտարարել Միլա Յովովիչը (Milla Jovovich):  Այդ մասին գրում է Glamour.ru–ն:

 «Ւ սկզբանե այս գրառումը նախատեսված էր այն բանի համար, որպեսզի ձեզ հայտնեմ,  թե որքան հուզված եմ Քեյփթաուն մեկնելուց առաջ, որտեղ շուտով մեկնարկում են «Չարի բնօրրան. Վերջին գլուխ» (Resident Evil: The Final Chapter) նոր ֆիլմի նկարահանումները։ Բայց… իմ ամուսին Փոլը և ես անսպասելիորեն հայտնաբերեցինք, որ բալիկի ենք սպասում»,– երկրպագուներին ուրախացրել է 38–ամյա Միլան Facebook–ում։

Դերասանուհին պարզաբանել է, որ իր դրության պատճառով զոմբիների մասին պատմող սագայի վերջին մասի նկարահանումները պետք է հետաձգել մինչև հաջորդ տարի և ավելացրել է, — «Մենք եկանք այն եզրակացության, որ մեր շահերից է բխում սպասել երեխայի ծնվելուն և դրանից հետո անցնել նկարահանումների»։

Հիշեցնենք, որ Յովովիչն ու իր երրորդ ամուսինը` ռեժիսոր Փոլ Անդերսոնը (Paul Anderson) արդեն յոթամյա դուստր ունեն` Էվե Գաբո (Ever Gabo)։ -0-