Աստղային կյանք

«Վերջապես», ցնծում են Միլա Կունիսի և Էշթոն Քութչերի երկրպագուները, որոնք հանգստյան օրերին ամուսնական խոստումներ են փոխանակել։ Երեք տարվա հարաբերությունների ընթացքում զույգը շատ բան է հասցրել, այդ թվում` դառնալ սքանչելի փոքրիկ Ուայեթ Իզաբելի ծնողները (աղջիկը ծնվել է հոկտեմբերին)։ Բայց նրանց չէր հաջողվում ամուսնանալ, թեև Էշթոնը խնդրել էր Միլայի ձեռքը դեռ անցյալ տարվա սկզբին, հաղորդում է Tatler.ru–ն։

Փոխարենը դերասանները հասցրել են մոլորության մեջ գցել մամուլին։ Էշթոնը սոցիալական ցանցում տեղադրել էր, առաջին հայացքից անմեղ լուսանկար` «Շնորհավոր Նոր տարի, Քութչերներ» խոսքերով։ ԶԼմ–ները դա ընդունել էին որպես ակնարկ. հոլիվուդյան զույգն ամուսնացել է ծննդյան տոների արձակուրդներին։ Իրականում դերասաններին ավելի շուտ դուր էր եկել մեկ այլ տոն` ամուսնական ուիքենդը համընկել էր ԱՄՆ Անկախության օրվա տոնի հետ։ -0-