Աստղային կյանք

66-ամյա ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփն ու 39-ամյա բրիտանական դերասանուհի Քեյթ Ուինսլեթը ստորագրել են անբարոյականության օրինականացումը մերժող պահանջագրի տակ։ Պահանջագրի նախագիծը մշակում է Amnesty International իրավապահ կազմակերպությունը, հայտնում է Cosmo.ru–ն։

Սեռական ծառայությունների օրինականացումը մերժող պահանջագիրը ստորագրել է երեքուկես հազար մարդ, այդ թվում` դերասանուհիներ Էնն Հեթեուեյը, Լենա Դանեմը, Լիզա Քուդրոուն, Էմմա Թոմփսոնը և Էմիլի Բլանթը։

Պահանջագիրը հրապարակվել է change.org կայքում և հասցեագրված է Amnesty International–ի գլխավոր քարտուղար Սալիլ Շետտիին։ «Amnesty International–ի`  ժողովուրդների և յուրաքանչյուր անհատի իրավունքների համար պայքարողի համբավը վերջնականապես կվարկաբեկվի, եթե ընդունի սուտենյորների, սեռական ծառայություններից օգտվողների և այլ շահագործող անձանց աջակցմանն ուղղված քաղաքականությունը», – հայտարարել է Coalition Against Trafficking in Women (CATW) իրավապաշտպան կազմակերպությունը։

Պոռնկության օրինականացման նախագիծը պետք է ներկայացվի օգոստոսին Դուբլինում։ Փաստաթղթի նախնական տարբերակն արդեն հասանելի է համացանցում։ Amnesty International–ը հայտնում է, որ սեռական ծառայություններ մատուցող անձանց սև սխեման կհանգեցնի բռնության, անիրավական ձերբակալությունների և սոցիալական անպաշտպանվածության։ -0-