Աստղային կյանք

Բարձրաշխարհիկ կյանքը լուսաբանող ԶԼՄ-ները նշում են, որ հայտնի դերասանուհի, կատակերգությունների աստղ Մերի-Քեյթ Օլսենը և նրա սիրեցյալ, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբայր Օլիվիեն գաղտնի ամուսնացել են: Խոսակցությունների առիթ է դարձել այն, որ զույգն արդեն ամուսնական մատանիներ է կրում, հաղորդում է Dni.ru-ն:

Ճարպիկ պապարացիները նկատել են Մերի-Քեյթ Օլսենին և Օլիվիե Սարկոզիին Հեմփթոն այգում զբոսնելիս: Սիրահարված ամուսինները (եթե նրանք իրոք ամուսնացել են) երջանիկ տեսք ունեին: Նրանք անընդհատ գրկախառնվում էին, ժպտում և անգամ կերակրում միմյանց: Միաժամանակ զույգը փորձում էր ուշադրություն չգրավել, նրանք կրում էին առօրյա մուգ երանգի հագուստ: Սարկոզին և Օլսենը կրում էին նաև արևապաշտպան ակնոցներ: Սակայն ուշադիր լրագրողները բաց չեն թողել այն հանգամանքը, որ Օլիվիեի և Մերի-Քեյթի ձախ ձեռքի մատնեմատի վրա փայլում են դասական ոճի ամուսնական մատանիներ: Իսկ նշանադրության թանկարժեք մատանին Մերի-Քեյթը կրում էր աջ ձեռքին: 

Հիշեցնենք, որ սիրահար զույգը հանդիպում է երկու տարի: Նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել 2012 թ.-ին: Ծանոթությունից երեք ամիս հետո նրանք սկսել են միասին ապրել: Եթե Օլսենն ու Սարկոզին իսկապես ամուսնացել են, ապա Մերի-Քեյթի համար սա առաջին ամուսնությունն է, իսկ Օլիվիե Սարկոզիի համար երկրորդը: 44-ամյա Օլիվիեն ամուսնացած է եղել Շարլոթա Բեռնարի հետ: Այդ ամուսնությունից նա ունի 12-ամյա որդի՝ Ժուլիենն ու 10-ամյա դուստր՝ Մարգոն: Ըստ խոսակցությունների՝ Մերի-Քեյթ Օլսենը ոչ միայն պատրաստ է ընտանիք կազմել Սարկոզիի հետ, նա անգամ պատրաստ է Օլիվիեի համար լույս աշխարհ բերել երրորդ երեխային: Իսկ մինչ այդ նորաթուխ ամուսինները չեն շտապում ուրախ լուրը հայտնել հասարակությանը: -0-