Աստղային կյանք

Բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ի իր էջում հերքել է լուրերն այն մասին, թե հրապարակվել են իր ապագա երեխայի սեռի վերաբերյալ տեղեկություններ։ 

«Այնքան լուրեր են պտտվում… Այո, ես հղի եմ։ Սակայն մենք դեռևս չենք պատմել այն մասին, թե ինչ սեռի է լինելու մեր ապագա երեխան։ Ոչ մի բանի մի հավատացեք, մինչև այն չլսեք ինձանից», – գրել է Քարդաշյանը։

Նախօրեին հեղինակավոր ԱՄՆ–ի առցանց–հրատարակություններից մեկը` US Weekly–ն հրապարակել է բացառիկ հոդված «Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը տղա են սպասում» ճչացող վերնագրով, որը բնականաբար հույզերի մեծ փոթորիկ առաջացրեց աստղային զույգի երկրպագուների մոտ։

Ինչպես գրում է US Weekly–ն, հղում անելով սեփական աղբյուրներին, փոքրիկ երկու տարեկան Նորթը (Քիմի և Քանյեի դուստր) եղբայր կունենա։

«Քանյեն աշխարհում ամենից շատ սիրում է Նորթին, սակայն նա շատ էր ուզում տղա ժառանգ ունենալ։ Իսկ Քիմը միշտ երկու երեխա է ցանկացել` աղջիկ և տղա», – պատմել է հրատարակչությանը մոտ աղբյուրը։

«Աղբյուրը հայտնել է մեզ, որ Քիմն անչափ ուրախ է և երջանկությունից տեղ չի գտնում։ Նա միշտ էլ ցանկացել է երկու երեխա ունենալ` աղջիկ և տղա», պնդում է US Weekly–ն։ -0-