Աստղային կյանք

Այս զույգը նույնպե՞ս բաժանվեց։ Ինսայդերների հաղորդումներով` Մեգան Ֆոքսը և Բրայան Օսթին Գրինը բաժանվել են միասին անցկացրած 11 տարիներից հետո, հաղորդում է Spletnik.ru–ն։

«Մեգանը հեռացել է Բրայանից։ Այդ որոշումը նա ընդունել է կես տարի առաջ»,– ասել է ինսայդերն Us Weekly–ին։ 

Սակայն դեռևս հունիսի սկզբին Մեգանին և Բրայանին միասին տեսել են Բևերլի–Հիլզում։ 

Նաև խոսում են, որ ամուսինների հարաբերությունները վաղուց են փչացել։ 

Հիշեցնենք, որ դերասաններն ամուսնացել են 2010 թվականին երկար սիրավեպից հետո։ Ունեն երկու որդի` երեքամյա Նոան և մեկուկես տարեկան Բոդին։ 

Ֆոքսի և Գրինի ներկայացուցիչներն այս հարցով որևէ մեկնաբանություն չեն արել։ -0-