Աստղային կյանք

Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը տեղեկացրել է, որ «Երջանիկ հիփի» անունով հիմնադրամ է ստեղծում, որը կաջակցի ԼՀԲՏ–ի անօթևան և երիտասարդ ներկայացուցիչներին, հայտնում է Uznayvse.ru–ն։

Բեմում արտառոց արարքների շնորհիվ հայտնի դարձած երգչուհին նշել է, որ իր ոչ բոլոր սիրավեպերն են հետերոսեքսուալ եղել։ «Իմ դիրքը թույլ է տալիս խոսել այդ մասին»,-նշել է երգչուհին և ընդգծել, որ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող ոչ բոլոր երիտասարդներն են կարողանում նման խոստովանություն անել։ Սայրուսը նշել է, որ «Երջանիկ հիփի» հիմնադրամը համացանցում խմբեր կստեղծի ոչ ավանդական կողմնորոշում ունեցող դեռահասներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար։ Հիմնադրամից բացի, Հոլիվուդում նաև անօթևան երիտասարդների համար նախատեսված կենտրոն կբացվի։ Սայրուսը նախատեսում է հիմնադրամի համար միջոցներ հավաքել այլ երգիչների համար տեսահոլովակներ թողարկելու միջոցով։ -0-