Աստղային կյանք

22–ամյա երգչուհի Մայլի Սայրուսի և Victoria’s Secret–ի 23–ամյա մոդել Ստելլա Մաքսվելի սիրավեպը նոր թափ է հավաքում, հայտնում է Cosmo.ru–ն։

Լրագրողները դեռ երկու ամիս առաջ էին սկսել կասկածել, որ աղջիկներին ավելի մեծ բան է կապում, քան սովորական ընկերությունը։ Հայտնի դեմքերը համատեղ լուսանկարներ են հրապարակում Instagram–ում, իսկ ականատեսները պատմում են, որ գեղեցկուհիները միասին այցելում են ռեստորաններ և գիշերակացով մնում Լոս Անջելեսի Soho Hotel հյուրանոցում։

Այժմ լուրերը հաստատվել են։ Պապարացիները «բռնացրել են» աղջիկներին Հոլիվուդում կրքոտ համբույրվելիս։ Նոր տեսահոլովակի հոգնեցուցիչ նկարահանումներից հետո Մայլի Սայրուսը երեկոն անցկացրել է Victoria’s Secret–ի իր նոր «հրեշտակ»–ընկերուհու հետ։ -0-