Աստղային կյանք

Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր կնոջ հետ ծանոթության տարեդարձը ռոմանտիկ տեսախոստովանությամբ է նշել։ 

«Ես մի հիասքանչ աղջկա հանդիպեցի 11 տարի առաջ այս օրը։ Պրիսցիլա, շնորհակալ եմ, որ օգնում ես ինձ ամուր կանգնել հողի վրա, բայց միաժամանակ իմ մեջ պահպանում ես հրաշքի զգացողությունը»,– գրել է Ցուկերբերգը։ 

Հոլովակում Մարկը լուսանկարների օգնությամբ պատմել է կնոջ հետ անցկացրած ժամանակի մասին։

Մեկնաբանություններում նա ավելացրել է նաև, որ Facebook–ի օգտագործողը կարող է իր խոստովանությունն անել ընկերոջը facebook.com/thanks–ի օգնությամբ։ 

Հիշեցնենք, որ 30–ամյա Մարկն ու 29-ամյա Պրիսցիլան ամուսնացել են 2012 թվականին բավականին համեստ ձևով, իսկ ծանոթացել են 2003 թվականին Հարվարդում։ -0-