Աստղային կյանք

Մարիոն Կոտիյարը պայմանագիր է կնքել, որի համաձայն` նա կմասնակցի «Մարդասպանի հավատամքը» տեսախաղի էկրանավորման գործընթացին, գրում է Cosmo.ru–ն։

«Մարդասպանի հավատամքը» տեսախաղի հայտնի սերիայի էկրանավորումը մեծ թափ է հավաքում։ Նկարահանումները նախատեսված են աշնանը, իսկ «20th Century Fox» ստուդիան արդեն նշանակել է պրեմիերայի օրը` 2016թ.–ի դեկտեմբերի 21։ Հիմա էլ հայտնի է դարձել, որ ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Մայքլ Ֆասբենդերին կմիանա օսկարակիր ֆրանսիացի դերասանուհին։

«Մարդասպանի հավատամքը» վարձու մարդասպանների տոհմից սերող բարմենի մասին պատմող պատմություն է։ Հերոսին առևանգում է ամենազոր կորպորացիան և խորամանկությամբ ստիպում է հիշել նախնիների հմտություններն ու պատմական իրերի որս սկսել։ Դեռևս հայտնի չէ, թե ում կմարմնավորի Կոտիյարը, սակայն չի բացառվում, որ դերասանուհին կհայտնվի միանգամից մի քանի ֆիլմում, եթե նախագիծը վերածվի սերիալի։

Բեմադրությամբ կզբաղվի ռեժիսոր Ջասթին Կուրզելը։ Ֆասբենդերն ու Կոտիյարը նրա արդեն աշխատել են «Մակբեթ» դրամայի նկարահանման հրապարակում։ -0-