Աստղային կյանք

Հայտնի բլյուզ–երգիչ Ջո Քոքերն է մահացել դեկտեմբերի 22–ի լույս գիշերը` կյանքի 71–րդ տարում` թոքերի քաղցկեղից, հաղորդում է Lenta.ru–ն։

Երգիչը մահացել է ԱՄՆ–ի Կոլորադո նահանգում, որտեղ ապրել է երկար տարիներ։ Քաղցկեղի դեմ Քոքերը պայքարում էր վերջին մի քանի տարիներին։ 

Երգչի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նրա գործակալ Բարրի Մարշալը։ Ըստ նրա` Քոքերը «պարզապես բացառիկ» էր, և «անհնար կլինի լցնել դատարկությունը, որը նրա մահը թողեց մեր սրտերում»։ «Չափազանց տաղանդավոր, բայց բարի և համեստ մարդ, ով սիրում էր բեմը։ Նրանք, ովքեր նրան կենդանի են տեսել, չեն մոռանա նրան երբեք»,– ավելացրել է Մարշալը։ 

Ջո Քոքերն իր կարիերան սկսել է 1960–ականներին, ճանաչում է ստացել իր խռպոտ բարիտոնի շնորհիվ։ 40 ալբոմ ձայնագրած երգչի առավել հայտնի հիթերն են` My Father’s Son, Unchain My Heart, You Can Leave Your Hat On, Now That the Magic Has Gone, N`oubliez jamais։ 

2008 թվականին Rolling Stone ամսագիրը Քոքերին ընդգրկել է «պատմության 100 մեծագույն երգիչների» ցուցակում։ -0-