Աստղային կյանք

Մադոննան նշել է իր 57-ամյակը, հայտնում է Spletnik.ru–ն։

Եթե անցյալ տարի տոնական միջոցառման կազմակերպչական աշխատանքների ժամանակ երգչուհին ոգեշնչվել էր «Մեծն Գեթսբի» ֆիլմով, ապա այս անգամ նա հրավիրել էր հյուրերին «գնչուական» երեկույթի։

Բնականաբար, դրես–կոդը համապատասխան էր` վառ ծաղիկներ մազերի մեջ, շատ փայլ և ոսկե զարդեր։

Տոնակատարության գլխավոր մասնակիցները Մեջի երեխաներն էին, որոնց լուսանկարները հայտնվեցին աստղի Instagram–ի էջում։

Իսկ աստղային ընկերները միջոցառմանն այնքան էլ շատ չէին` «գնչուական» կադրեր հայտնվեցին դիզայներ Ջերեմի Սքոթի և մոդել Ջոն Քորթահարենի Instagram–ի էջերում։ -0-