Աստղային կյանք

Երկու աստղերի` 29-ամյա ռուս գեղեցկուհի Իրինա Շեյքի և 29-ամյա ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի բաժանումը շարունակում է համաշխարհային մամուլի կիզակետում մնալ, հայտնում է Uznayvse.ru–ն։

Այս անգամ լուրեր են տարածվել, որ գեղեցկուհին նոր սիրավեպ է սկսել։ Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ նա Ռոնալդուին փոխել է 42-ամյա դերասան Դուեյն Ջոնսոնի հետ։ Վերջին շրջանում Շեյքը հենց նրա հետ է հայտնվում հասարակության տեսադաշտում։ Մամուլը հրապարակում է նրանց համատեղ լուսանկարները։

Ասում են, որ Իրինա Շեյքի և Դուեյն Ջոնսոնի սիրավեպը սկսել է անցած տարի «Հերակլես» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ -0-