Աստղային կյանք

Դերասանուհի Լիվ Թայլեր և նրա կյանքի ընկեր, մարզական գործակալ Դեյվ Գարդները (Դևիդ Բեքհեմի լավագույն ընկերներից մեկը) անցյալ չորեքշաբթի ծնող են դարձել, հաղորդում է Tatler.ru-ն։

Նրանց որդին լույս աշխարհ է եկել Նյու Յորքում, և ԶԼՄ-ների հաղորդմամբ` «առողջ ու երջանիկ է ընտանիքի շրջապատում», չնայած ծնվել է ժամկետից վեցուկես շաբաթ շուտ։ Ի դեպ, նորածնի ընտանիքը փոքր չէ. հայրիկից ու մայրիկից բացի, նա երկու ավագ եղբայր ունի` Մայլոն (Լիվ Թայլերի որդին առաջին ամուսնությունից) և Գրեյը   (Գարդների որդին Դավինա Թեյլորից, ում հետ ամուսնացած էր յոթ տարի)։ Չպետք է մոռանալ նաև շատ աշխույժ պապիկին` Սթիվեն Թայլերին, այնպես որ երեխան միշտ  խաղընկեր կգտնի այս շրջապատում։ -0-