Աստղային կյանք

37–ամյա դերասանուհի Լիվ Թայլերը հաստատել է, որ կրկին հղի է։ Լիվը Մայլո անունով  արդեն ինն տարեկան որդի ունի նախկին ամուսին Ռոյսոն Լենգդոնից։

Լիվը հանդիպում է բրիտանացի ֆուտբոլային գործակալ և Դևիդ Բեքհեմի լավ ընկեր Դեյվ Գարդների հետ, և դա նրանց համատեղ երեխան կլինի։ Այժմ սիրահար զույգը հանգստանում է Իտալիայում, որտեղ էլ հայտնի է դարձել ընտանեկան առաջիկա իրադարձությունների մասին։ Այս մասին գրում է Cosmo.ru–ն։

Եվ մինչ Դեյվը սովորում է հոր դերին` գերազանց ժամանակ անցկացնելով Մայլոյի հետ, Լիվը փորձում է խուսափել չափազանց ակտիվությունից և պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ։ -0-