Աստղային կյանք

Հայտնի մոդել և դերասանուհի Լետիցիա Կաստան հանդիպում է Բեռնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմի աստղ Լուի Գարելի հետ, հաղորդում է Cosmo.ru–ն։

Զույգին նկատել են Փարիզով զբոսնելիս, իսկ մեկ շաբաթ առաջ պապարացիները սիրահարներին նկարել են ֆրանսիական մայրաքաղաքի ռեստորաններից մեկում ճաշելիս։

Հայտնի է, որ Կաստան իր ընկերոջից մեծ է 5 տարով, բայց 31–ամյա դերասանին տարիքային տարբերությունը բոլորովին չի հուզում` նախկինում Գարելը հանդիպում էր ռեժիսոր Վալերիա Բրունի–Տեդեսկիի հետ, ով Լուիից մեծ էր 17 տարով։ 

Իսկ Լետիցիան նախկինում երկու տարի հանդիպում էր ռեսիսորի ասիստենտ Լորենցո Դուարտեի հետ։ Կաստան երբեք ամուսնացած չի եղել, այնուամենայնիվ, մոդելը երեք երեխա ունի` 13–ամյա դուստր Սատինը, 8–ամյա Օրլանդոն և հնգամյա Աթինան։ -0-