Աստղային կյանք

Լեոնարդո ԴիԿապրիոն հայտարարել է, որ պատրաստվում է ընդմիջում վերցնել իր կինոկարիերայում: Դերասանի խոսքերով` «հեռանալու» պատճառը ՄԱԿ-ում ստանձնած նոր պաշտոնն է, հաղորդում է Buro247-ը:

Դերասանը վերջերս հայտարարել է, որ մտադիր է երկարատև ընդմիջում վերցնել իր կարիերայում, ինչի կապակցությամբ հրաժարվել է Սթիվ Ջոբսի դերից: Այժմ ԴիԿապրիոն որոշել է կենտրոնանալ ՄԱԿ-ի երկրագնդի կլիմայի խնդիրների հարցերով խաղաղության դեսպանի նոր պաշտոնի վրա, որը նա ստանձնել է սեպտեմբերի 16-ին: Այն հարցը, թե ով կմարմնավորի ռեժիսոր Ուոլթեր Այզեկսոնի ֆիլմում Apple-ի հիմնադրին, բաց է մնում: Ստուդիան քննարկում է մի շարք թեկնածուներ, որոնց թվում են` Քրիստիան Բեյլը, Մեթթ Դեյմոնը, Բեն Աֆֆլեքն ու Բրեդլի Քուփերը: Բրեդլին, թերևս, չի համաձայնի, քանի որ շուտով սկսում է նկարահանվել «Հաշվապահը» ֆիլմում: -0-