Աստղային կյանք

Դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի ծանոթները կարծում են, որ դերասանի և Ռիհաննայի միջև «հարաբերությունները պարտավորեցնող չեն», հաղորդում է Cosmo.ru–ն։

Լեոնարդո ԴիԿապրիոն և Ռիհաննան հանդիպում են, սակայն չի կարելի ասել, որ նրանց հարաբերությունները լուրջ են։ Դերասանն ու երգչուհին պարզապես լավ ժամանակ են անցկացնում միմյանց հետ։ Եվ չնայած նրանց միջև կապին, նրանք, ամեն դեպքում, դեռ զույգ չեն, ասում են նրանք, ովքեր ծանոթ են Ռիհաննայի և Լեոյին։

Ինչպես նշել է քաջատեղյակ աղբյուրներից մեկը, Լեոնարդոն գրել է երգչուհուն այն բանից հետո, երբ բաժանվել է Թոն Գարնից, և նրանք որոշել են իրար հետ ժամանակ անցկացնել։ «Հիմա նրանք ուրախ են, և իրենց լավ են զգում, հաճույք են ստանում նրանից, ինչ կա։ Կարելի է ասել` հարաբերություններ առանց պարտականությունների», – նշում է աղբյուրը։ –0–