Աստղային կյանք

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան նշանվել է դերասան Թեյլոր Քինիի հետ։  

Ինչպես հայտնում է Hollywood Life պարբերականը, 33–ամյա Քինին առաջարկություն է արել 28–ամյա երգչուհուն բոլոր սիրահարների օրը` փետրվարի 14–ին։ Դրանից հետո զույգը մեկնել է նշելու նշանադրությունը երգչուհու ընտանիքի` Մանհեթընում գտնվող Joanne Trattoria ռեստորանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Նշանադրության մասին հայտնի է դարձել երկուշաբթի այն բանից հետո, որ Լեդի Գագան Instagram–ի իր էջում հրապարակել է սրտի տեսք ունեցող ամուսնության մատանու լուսանկարը։ Մատանին ենթադրաբար գնահատվում է 500 հազար դոլար։ 

«Նա ինձ նվիրել է իր սիրտը Սուրբ Վալենտինի օրը, և ես ասել եմ` ԱՅՈ»,– գրել է նա լուսանկարի տակ։

Ինչպես նշում է պարբերականը, Լեդի Գագան և Թեյլոր Քինին առաջին անգամ հանդիպել են 2011 թվականին «You & I» երգի տեսահոլովակի նկարահանումներին։ Նրանք սկսել են հանդիպել մի քանի ամիս անց, որոշ ժամանակով բաժանվել են 2012 թվականին, բայց հետո կրկին վերականգնել են հարաբերությունները։ -0-