Աստղային կյանք

«Սարսափների ամերիկյան պատմություն» նոր եթերաշրջանում գլխավոր դերում հանդես կգա Լեդի Գագան, հաղորդում է Cosmo.ru–ն։ 

Նա Twitter-ի իր էջում հրապարակել է մի տեսագրություն, որտեղ նշել է «Հյուրանոց» սերիալի  հինգերորդ եթերաշրջանի անվանումը` «Սարսափների ամերիկյան պատմություն»։ Պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին։ 

Սա Գագայի առաջին դերասանական փորձը կլինի։

Նախկինում երգչուհին «Սարսափների ամերիկյան պատմության» հեղինակ Ռայան Մերֆի հետ աշխատել է մեկ այլ նախագծում, նրա երգերը հնչել են «Երգչախումբ» սերիալում։ -0-