Աստղային կյանք

 Երգիչ Քրիս Բրաունը 3 տարվա միությունից հետո բաժանվել է ընկերուհուց` Կարրուչի Թրենից: Ինչպես հայտնում է Hollywoodlife-ը, բաժանման պատճառը եղել է այն, որ Կարուչչին նամակագրական կապի մեջ է եղել այլ տղամարդկանց հետ:

Բացի այդ Քրիսը համոզված է, որ Կարրուչին օգտագործում էր իր հայտնի լինելու հանգամանքը` հագուստի սեփական հավաքածուն վաճառելու համար:

Հիշեցնենք, որ սա Քրիսի առաջին աղմկալից բաժանությունը չէ. տարիներ առաջ նրա նախկին ընկերուհին` երգչուհի Ռիհաննան նրանից բաժանվեց և դատի տվեց երգչին` իրեն դաժանորեն ծեծի ենթարկելու համար:-0-