Ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոե Քարդաշյանը, ցանկանում է հղիանալ Հայաստանում։

Քլոեի համար Հայաստան կատարած ուղևորությունը ոչ միայն իր նախնիների երկիրը տեսնելու, այլ նաև իր ամուսնու` ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ միանալու և խարխլված ամուսնությունը վերականգնելու հնարավորություն է։ 

Նա սիրում է ամուսնուն և նույնիսկ ցանկանում է նրան Հայաստան բերել։ Զգում է, որ հրաշալի կլինի, եթե իրենց սիրավեպը տեղափոխի նախնիների երկիր։ Քլոեն երազում է Հայաստանում հղիանալու մասին, հայտնում է HollywoodLife.com–ը։

Թեև զույգը շուրջ երկու տարի է, ինչ բաժանված է, միևնույն է` Քլոեն սիրում է իր ամուսնուն։ Հնարավոր է` այս այցը շտկի ստեղծված բարդ իրավիճակը և հնարավորություն դառնա ցույց տալու, որ չնայած բաժանմանը, նրանց սերը դեռ ապրում է։ 

Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ։ Քարդաշյանները պատրաստվում են նկարահանել «Քարդաշյան ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված կլինի Քիմի արմատներին։ -0-