Աստղային կյանք

Քարդաշյանների ընտանիքում ամեն ինչ այդքան պարզ չէ։ Չնայած նրան, որ Քեյթլին Ջենները, ով բոլորովին վերջերս Բրյուս էր, խնդրել է նրան անվանել նոր կանացի անունով, ոչ բոլորն են ընտանիքում վարժվել դրան և շարունակում են հորն անվանել Բրյուս, հաղորդում է Spletnik.ru–ն։

Քլոե Քարդաշյանն իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ նա և իր քույրերը Քեյթլինին դեռ Բրյուս են անվանում։

«Իմ քույրերը և ես Քեյթլինին Բրյուս ենք անվանելու։ Ես կարծում եմ, որ նորմալ է։ Նա անձամբ մեզ ասել է, որ մենք կարող ենք անվանել նրան այնպես, ինչպես ցանկանում ենք։ Քանի որ, երբ նա մեզ զանգահարում է հեռախոսով, մենք լսում ենք Բրյուսի ձայները։ Ձայնը չի փոխվել»։

Քլոեն նաև նշել է, որ ոչ բոլոր երկրպագուներն են հասկանում, որ այն, ինչ մարդիկ տեսնում են էկրաններին, իրականում տեղի է ունենում իրենց ընտանիքում։

«Կարծում եմ, որ մարդիկ չեն հասկանում, որ դա մեր իրական կյանքն է։ Մենք ստիպված ենք շատ բաներ տեսնել իրականում»։

Չնայած նրան, որ Քլոեն շարունակում է խորթ հորը Բրյուս անվանել, դա չի նշանակում, որ նա չի սատարում նրան։

«Այն, ինչ իր հետ արել է Քեյթլինը, հզոր է և գեղեցիկ։ Նա բավական ուժ և վճռականություն ունի, որպեսզի հաղթահարի այդ ամենը»,– հավելել է Քլոեն։ -0-