Կատարվեց այն, ինչին այդքան երկար սպասում էին պապարացիները և Քարդաշյան աստղային ընտանիքին ատողները։ Քիմի քույրերից մեկը`Քլոեն, անհարմար վիճակում է հայտնվել կարմիր գորգի վրա, քանի որ «պայթել» է չափազանց նեղ զգեստը, հաղորդում է Dni.ru–ն։ 

Շքեղ քույրերին միավորում է ամեն թափանցիկի և ընդգծողի նկատմամբ սերը։ Եվ եթե բարեկազմ Քենդըլ Ջեները, ով մոդելային կազմվածք ունի, կարող է իրեն ռիսկային զգեստներ թույլ տալ, ապա գերությանը հակված Քլոեն բացահայտ բորբոքվել է` Լաս Վեգասի երեկոյին հագնելով երկու չափ փոքր զգեստ։ Բացի այն, որ զգեստը բառացիորեն ճզմել է ռեալիթի–շոուի աստղի բոլոր բարեմասնությունները, այն նաև խայտառակել է Քլոեին ամենաանհարմար պահին։ 

Հենց կարմիր գորգի վրա, տասնյակ խցիկների օբյեկտիվների առջև Քլոեի սպիտակ զգեստը կողքի վրա բացվել է։ Քարդաշյանի վրա նեղ նստող դիզայներական հագուստի ճեղքվածքների լուսանկարները տարածվել են բոլոր համաշխարհային ԶԼՄ–ներով, իսկ բլոգերներն արդեն վաղուց զվարճալի մեմեր են նկարում և ծաղրանքով նշում են, որ Քիմ Քարդաշյանի քույրը, ով այդքան դժվարությամբ նիհարել էր 13 կիլոգրամով, կրկին հավաքել է դրանք։

Այլ մեկնաբանների խոսքով, նրանք դրան էլ սպասում էին, թե երբ նման թյուրիմացություն կպատահի Քլոեի հետ, ով աչքի է ընկնում իր «փառաբանվող» հետույքով, ինչը սիրում է ընդգծել, որ իր մարմնի համամասնություններն ուշագնաց անեն բացարձակապես բոլորին։ Ինչպես պարզել են պապարացիները, Քարդաշյանը մի հնարք է գործածել, որ իր իրանը աներևակայելի բարակ դարձնի` նա ձգող կորսետ է հագնում։ Ասում են, որ նա նույնիսկ դրանով է քնում։ -0-