Աստղային կյանք

Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին մայրացել է։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru–ն, գրել է E! Online–ը` վկայաբերելով դերասանուհու շրջապատում ունեցած մի քանի աղբյուրներին։ Երեխայի հայրը երաժիշտ Ջեյմս Ռայթոնն է, որի հետ Նայթլին ամուսնացել է 2013թ.–ի մայիսին։

Երեխայի սեռը դեռ հայտնի չէ։ Ինչպես պարզաբանում է Hollywood Life–ը, երեխան լույս աշխարհ է եկել մայիսի 25–ին։

Բրիտանացի մոդել և դերասանուհի Քիրա Նայթլին լոնդոնյան Klaxons նյու–ռեյվ խմբի երաժիշտ և վոկալիստ Ջեյմս Ռայթոնի հետ ամուսնացել է 2013թ.–ի մայիսի 4–ին։ Դերասանուհին երաժշտի հետ հանդիպում էր շուրջ երկու տարի։ Հարսանեկան արարողությունն անցկացվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Մազան հանգստյան քաղաքում։ -0-