Քիմ Քարդաշյանը դստերը` Նորթ Ուեսթին, նորաձևության ցուցադրությունների տանելուց և այնուհետև սոցցանցերում նրա լուսանկարները հրապարկելուց բացի, այլ վայրեր էլ է տանում, գրում է Cosmo.ru–ն։

Օրեր առաջ ռեալիթի–շոուի հայտնի աստղն ամուսնու` Քանյե Ուեսթի հետ փոքրիկ Նորթին բալետի դպրոց են տարել։

Քարդաշյանն, ամենայն հավանականությամբ, որոշել է աղջկա մեջ սեր սերմանել դասական պարերի հանդեպ։ Թեև դատելով լուսանկարներից` Նորթն առանձնապես հաճույք չի ստանում այդ գաղափարից. Նա պարուհու զգեստ հագնելու և մատների վրա կանգնելու փոխարեն մեծագույն հաճույքով կգերադասեր խաղալ հասակակիցների հետ։ -0-