Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի` Իսրայել կատարած այցի իրական պատճառը, հաղորդում է Ynetnews.com–ը։ Նրանք պատրաստվում են իրենց երկու տարեկան դուստր Նորթին մկրտել Իսրայելի հայկական եկեղեցում։

Մկրտության խորհուրդը կկայանա երկուշաբթի Երուսաղեմի Սուրբ Հակոբ Մայր տաճարում։ Արարողությանը կմասնակցի նաև Քիմի քույրը` Քլոե Քարդաշյանը։ 

Ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը Երևան էր ժամանել  նախորդ չորեքշաբթի ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ։ Ապրիլի 13-ի վաղ առավոտյան նրանք Երևանից ուղևորվեցին Իսրայել։

Հայաստան այցի առիթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Քարդաշյանները Հայաստանում նկարահանեցին նաև «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված է Քիմի արմատներին։ -0-