Աստղային կյանք

Սեփական ռեալիթի–շոուի 59–ամյա աստղ Քրիս Ջենները թողել է երիտասարդ ընկերոջը` 34–ամյա Քորի Գեմբլին, հայտնում է Spletnik.ru–ն։ 

Քրիսը նախորդ տարվա հոկտեմբերից հանդիպում էր Քորիի հետ, ում լրագրողները, բնականաբար, հայտնի անձի «թոյբոյ» էին անվանել։ Վերջին ամիսներին Գեմբլն իր ընկերուհուն ուղեկցում էր ճանապարհորդություններում և բարձրաշխարհիկ միջոցառումներին, սակայն արդեն մի քանի շաբաթ սիրահարներին միասին չէին տեսնում։ 

Հիշեցնենք, որ Բրյուս Ջենների հետ ամուսնալուծության փաստաթղթերը Քրիսը հանձնել է 2014 թվականի սեպտեմբերին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նախկին մարզիկը որոշել է փոխել սեռը, և նա այժմ աստիճանաբար գնում է դեպի այդ նպատակը։ 

Ինչ վերաբերում է Գեմբլի հետ բաժանմանը, ապա, աղբյուրի խոսքով, Ջեններն արագ է վերականգնվել դրանից հետո և բոլորովին չի մտահոգվում։ Այնուամենայնիվ, եթե հավատանք աղբյուրներին, ապա նա ընդհանրապես թեթև է նայում բաժանումներին։ 

Նա մաքսիմալիստ է և հաճախ է տղամարդկանց փոխում, քանի որ միշտ ավելի լավ, ավելի լուրջ բան է փնտրում։ 

Ինքը Քրիսն առայժմ չի մեկնաբանում լուրը։ -0-