Աստղային կյանք

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դժգոհել են, որ 2014 թվականին համացանցում հայտնվել է իրենց նշանադրության տեսաձայնագրությունը։ Քիմն ու Քանյեն որոշել են դատական գործընթաց սկսել և հաղթել են։ Այժմ YouTube–ի հիմնադիր Չադ Հերլին պետք է նրանց փոխհատուցի 440 հազար դոլար, հայտնում է Spletnik.ru–ն։

2014 թվականին Չադը որոշել էր առաջ տանել իր նոր MixBit նախագիծը` առանց թույլտվության համացանցում տեղադրելով այն տեսագրությունը, որտեղ Քանյեն առաջարկություն է անում Քիմին։ Աստղային զույգն իր հերթին որոշել է նման լկտիությունն անպատիժ չթողնել և Չադին դատի է տվել։

Եվ ահա մեկ տարի անց Չադ Հերլին համաձայնել է Քիմին ու Քանյեին վճարել 440 հազար դոլար։ Գործարարը պետք է գումարը փոխանցի մոտակա օրերին։ Եթե, իհարկե, նա չի ցանկանում հայտնվել նոր խելահեղ սկանդալի կիզակետում, որը Քարդաշյանների ընտանիքը կարող է կազմակերպել ցանկացած մարդու համար։

Հիշեցնենք, որ 2014 թվականի փետրվարին Քանյեն ամուսնության առաջարկ էր արել Քիմին` նրան նվիրելով 15 կարատանոց ադամանդե մատանի։ Քանյեն առաջարկությունն արել էր Սան Ֆրանցիսկոյի մարզադաշտերից մեկում` ընտանիքի ներկայությամբ և երգչախմբի գեղեցիկ կատարման ուղեկցությամբ։ -0-