Աստղային կյանք

Working Mother ամսագիրը հրապարակել է 2015թ.–ի 50 ամենաազդեցիկ մայրերի ցանկը, հաղորդում է Woman.ru–ն։ 

Այս աստղային մայրերը զբաղեցնում են հիթ–շքերթների առաջատար հորիզոնականները, հաջողության են հասնում նորաձևության ոլորտում, ցանկանում են փոխել աշխարհն ու միաժամանակ հասցնում են երեխաներ դաստիարակել։ 

«Մենք ընտրել ենք այն կանանց, ովքեր 18 տարեկանից փոքր գոնե մեկ երեխա ունեն, օժտված են այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են հոգևոր և էմոցիոնալ ուժը, հաջողությունը կարիերայում, ոգեշնչելու ունակությունը, սերն ընտանիքի նկատմամբ և աշխարհն ավելի լավը դարձնելու երազանքը։ Մենք առաջնորդվել ենք հենց այս չափանիշներով», – ասել է Working Mother ամսագրի գլխավոր խմբագիր Ջեննիֆեր Օուենսը։ 

Նորաձևության աշխարհում աշխատող մայրերի ցանկում առաջատար դիրք են զբաղեցնում Վիկտորյա Բեքհեմը, Թորի Բերչը, Ջեննա Լայոնսը (J. Crew ամերիկյան ապրանքանիշի գեղարվեստական տնօրենը)։ 

Ամենաազդեցիկ մայրերի ցանկում են հայտնվել նաև Մադոննան, Բեյոնսեն, Ռիզ Ուիզերսփունը, Անջելինա Ջոլին, Քերրի Վաշինգտոնը, Բլեյք Լայվլին, Ջեննիֆեր Լոպեսն ու Քիմ Քարդաշյանը։ 

Լրագրության ոլորտի ազդեցիկ դեմքերից են ֆրանսիական Vogue–ի գլխավոր խմբագիր Էմմանուել Ալթն ու ամերիկյան Cosmopolitan–ի և Seventeen ամսագրի գլխավոր խմբագիր Ջոաննա Քոուլզը։ -0-