Աստղային կյանք

Հունիսի սկզբին ԱՄՆ–ում սկսվեց Hype Energy Drink–ի վաճառքը, որի սեփականատերը «Ֆորմուլա 1»–ի նախկին մրցարշավորդ Բերթրան Գաշոն է, հաղորդում է Sports.ru–ն։ 

Ամերիկայում ապրանքանիշը ներկայացնում է Քիմ Քարդաշյանը, և նրա հայտնվելը Նեշվիլում պայթած ռումբի ազդեցություն թողեց` լատեքսից կարված զգեստի շնորհիվ։ Սերխիո Պերեսի և քաղաքում ներկայացվող «Ֆորս–Ինդիա»-ի մրցարշավային մեքենայի մասին քչերն էին հիշում։ 

Հազարավոր երկրպագուներ գրոհել էին Music City Center–ը` ռեալիթի–շոուի աստղից ինքնագիր վերցնելու համար։ 

Հաշվի առնելով Քենդալ Ջենների գլամուրային արկածները Մոնտե Կառլոյում կայացած վերջին Գրան–պրիի ժամանակ` կարելի է փաստել, որ Քարդաշյան քույրերն անկեղծ հետաքրքրություն են առաջացնում «Ֆորմուլա 1»–ի հայտնի դեմքերի շրջանում։ -0-