Աստղային կյանք

Բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանը և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը դեռ փորձում են երկրորդ անգամ ծնող դառնալ, հաղորդում է Independent.ie-ն։

Քարդաշյանի անհաջող արտամարմնային բեղմնավորման վերջին փորձի մասին տեղեկատվության հետ մեկտեղ լուրեր հայտնվեցին, որ Քիմն ու Քանյեն հույս ունեն երկվորյակներ որդեգրել Հայաստանից։

«Քիմն ու Քանյեն ուսումնասիրում են Հայաստանից երկվորյակներ որդեգրելու հնարավորությունը», – հաղորդեց աղբյուրը։
 
Մամուլն արդեն հայտնել էր Քիմի և Քանյեի` երեխաներ որդեգրելու ցանկության, ինչպես նաև փոխնակ մոր ծառայություններին դիմելու մտադրության մասին։ Նրանք նաև շարունակում են երկրորդ երեխան բնական ճանապարհով ունենալու փորձերը։

«Ես մի փոքր կսպասեմ և կրկին կփորձեմ։ Ես դեռ հույս ունեմ և շարունակում եմ փորձել։ Երբեք մի ասա երբեք», – ասաց Քիմը մի հարցազրույցի ժամանակ։

Քիմի և Քանյեի դուստրը` Նորթը, արդեն գրեթե 2 տարեկան է։ -0-