Աստղային կյանք

Բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Ice Bucket Challenge բարեգործական ակցիային: Աստղի վրա «Էլլեն Դեջեներեսի շոուի» եթերում սառցաջուր է լցրել ծրագրի հեռուստահաղորդավարուհին: Երբ Քարդաշյանի գլխին ջրով լի դույլ են շրջել, մոդելը սելֆի է նկարել և ուժգին բղավել է: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Հայտնի չէ, թե ով է Քարդաշյանին Ice Bucket Challenge-ի մարտահրավեր ուղարկել: ALS Association հիմնադրամի օգտին կատարված նվիրատվության գումարի մասին ևս ոչինչ չի նշվում: Հայտնի չէ նաև, թե Քիմն ում է փոխանցել էստաֆետը:

Հարցազրույցի ժամանակ Քարդաշյանը նշել է, որ ցանկանում է երկրորդ երեխան ունենալ: Քիմը նաև նշել է, որ դեմ չի լինի չորս երեխայի մայր դառնալ, սակայն ոչ ավել:

Քիմ Քարդաշյանը հայտնի է սելֆի նկարելու իր սովորությամբ: Այս տարի Թաիլանդում անցկացրած արձակուրդի ժամանակ նա մոտ 1,2 հազար «ինքնադիմանկար է» արել: 2014 թ.-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ աստղը որոշել է թողարկել սեփական սելֆիների հավաքածուն: 352 էջից բաղկացած ալբոմի շապիկին պատկերված է Քարդաշյանը, ով անկաշկանդ կեցվածք է ընդունել   անկողնում: Ալբոմը վաճառքի կհանվի 2015 թ.-ին 19,95 դոլարով: -0- 

http://www.youtube.com/watch?v=zuFytc9YLDs#t=48 &nbsp