Աստղային կյանք

Ամփոփելով Հայաստան կատարած իր հնգօրյա այցի արդյունքները` ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերի իր էջում գրել է. «Հայաստան կատարած իմ այցից հետո իմացա, թե որքան շատ տաղանդավոր հայ երաժիշտներ են ապրում այնտեղ։ Ինչպիսի անհավանական գիշեր։ Ես կկարոտեմ»։

Նախօրեին հայ ժողովրդական երգերի հայտնի երիտասարդ կատարող Գուրգեն Դաբաղյանը Քիմի և նրա ամուսնու` անվանի ռեփեր Քանյե Ուեսթի համար կատարեց ամենահուզիչ և սիրելի երգերից մեկը` «Հորովելը»։    

Անցած գիշեր Երևանի հազարավոր բնակիչներ մասնակցեցին Ուսեթի հանպատրաստից համերգին։ Ուղիղ կեսգիշերին Կարապի լճին հարող տարածքը բազմամարդ էր, բոլորը սպասում էին նրա` Քանյեի ելույթին։ Հույզերով գերհագեցած  համերգը երկար կմնա երևանցիների հիշողության մեջ։  

Ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը Երևան էր ժամանել  նախորդ չորեքշաբթի ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ։

Ապրիլի 13-ի վաղ առավոտյան նրանք Երևանից ուղևորվեցին Իսրայել։

Հայաստան այցի առիթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Քարդաշյանները Հայաստանում նկարահանեցին նաև «Քարդաշյան ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված է Քիմի արմատներին։ -0-

https://www.youtube.com/watch?t=104&v=cNW8pB7UDzk